Պատմվածքում ներկայացվում են մարդկային մի շարք արժանիքներ։ Այն ուսոցողական է թե՛ ծնողների, և թե՛ երեխաների համար։ Պատմվածքը սովորեցնում է, որ մեծ ցանկության դեպքում կարող ես քո իսկ վաստակած գումարով իրականացնել բոլոր նպատակներդ։ Մեծ հիացմունիքի են արժանի այն երեխաները, ովքեր կարողանում են դեռ մանկուց օգնել իրենց ծնողներին։ Վիլյամ Սարոյանի պատմվածքի գլխավոր հերոսը՝ տղան, հայր չուներ, նա մահացել էր, հեղինակը ապրում էր իր մոր և իր ընտանիքի մյուս անդամների հետ Ֆրեզնոյում։ Սարոյանը պատմվածքի տեսքով ներկայացրել է իր կյաքնքից մի դրվագ, որը հիմա դարձել է շատերի սիրելի պատմվածքը։ Մայրը արդեն հասցրել էր ճանաչել որդու հոգին, ծանոթանալ իր հետաքրքրասիրություներին։ Տղային չէր հետաքրքրում նյութական արժեքները, նրա մտքում գրքերն էին, երաժշտությունն ու մշակույթը ոչ միայն իր համար, այլև իր ընտանիքի սիրելի անդամների համար։ Իր արարքով նա կարծես փորձում է մի ուրշ մթնոլորտ ստեղծել իրենց տանը, երաժշտության մթնոլորտ, որ հենց առաջին հնչյուններից 180 աստիճանով վերափոխեց չարքաշ աշխատանքից հոգնած, նեղսրտած մայրիկին։ Պատմվածքի վերջում մայրը գիտակցեց, որ իր որդին ոչ թե սովորակն առևտրական էր այլ իրենց տան հոգևոր սնունդ մատուցողը։