Վիլյամ Սարոյանի Դաշնամուր պատմվածքը Բենի և նրա վաղեմի երազանքի մասին էր։ Տղան փոքրուց չէր կարողանում անտարբեր անցնել դաշնամուրի կողքով և երբ մի օր իր ընկերուհի Էմմայի հետ նկատեց խանութի անկյունում փոքրիկ դաշնամուր, առաջարկեց ներս մտնել։ Մոտեցավ դաշնամուրին ու սկսեց լայնաժպիտ դեմքի արտահայտությամբ ուսումնասիրել այն։ Ձեռքերը սահեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, կարծես պրոֆեսիոնալ դաշնակահարի ձեռքեր լինեին։ Մի քանի վայրկյան տևեց տղայի նվագը, բայց այն հասցրեց գրավել Էմմայի և վաճառողուհու սրտերը, ովքեր ուշիուշով լսում էին Բենին։ Չնայած, որ Բենը պնդում էր, որ նա նվագել չգիտի և սխալ է իր արածն նվագել անվանել, վաճառողուհին խնդրեց ևս մեկ անգամ նվագել որևէ երաժշտություն։ Հաջորդ կատարումից հետո, Բենը ցանկացավ ճշտել դաշնամուրի արժեքը և միայն գումարի չափն իմանալուց հետո, կանգնեց, հայտնեց շնուրհակալություն և դուրս եկան խանութից։ Մինչ նրանք քայլում էին դեպի սրճարան երկուսի միտքը պտտվում էր մի հարցի շուրջ, թե ի՞նչպես գնել դաշնամուրը։

Դժվարը գիտակցելն էր, որ նման մեծ գնամ նա դեռ ֆինանսապես պատրաստ չէր։ Պատմվածքում ակնհայտ երևում է խոշոր ֆինանսի բացակայություն, որի պատճառով անկատար են մնում մարդկանց երազանքները և մարում են նրանցից շատերի տաղանդը։ Բենի էմոցիոնալ կերպարը ինձ շատ դուր եկավ, անկախ ամեն ինչից չէր կորցրել մի օր դաշնամուր ունենալու հույսը։ Չնայած, կարծում եմ անհնարին ոչինչ չկա և միայն երազելը բավական չէ այն իրականացնելու համար։ Ամեն օր աշխատելով, բոլոր հնարավոր տարբերակները փորձելով Բենը հնարավորություն ունի գնել իր երազած դաշնամուրը։