Այսօր ՝ 13․02․ 2023 թ․_ին այցելեցինք կենտրոնական բանկ ընկեր Հեղինեի և ընկեր Ելենայի հետ։ Նախ սկզբում ուզում եմ մի քիչ պատմել կենտրոնական բանկի մասին, որպեսզի հասկանաք մեր այցի նպատակը։

Ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող կառույցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Կենտրանական բանկը պետական անկախ կառա­վարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի տարածքում գների կայունության ապահովումն է:

Իր հիմնական նպատակն իրագործելիս Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրեր:

Կենտրոնական բանկի խնդիրներից են նաև.

Ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության, այդ թվում՝ ՀՀ բանկային համակարգի կայունու­թյան, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: 

Գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը:

ՀՀ արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը:

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը:

Արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժե­թղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնա­կանոն գործունեության ու զարգացման համար անհրաժեշտ պայման­ների ապահովումը։

Մեր օրը ՀՀ_ ան կենտրոնական բանկում։

Սկզբում մենք ծանոթացանք Աստղիկի հետ, ով մեզ պատմեց կենտրոնական բանկի ողջ պատմության և գործունեության մասին։ Ծանոթացանք տարբեր ժամանակների մետաղադրամների, թղթադրամների, հուշադրամների հետ։ Աստղիկը մեզ սովորեցրեց թե ինչպես տարբերել կեղծ և իրական թղթադրամները, պատմեց, թե որտեղից են բանկերը գնում գումար, ինչպես են քաղաքացիները ստանում վարկ, ներդնում ավանդ և այլն։ Ներկայացրեց նաև հին ժամանակների մետաղադրամները, թե որտեղ են հատվել, ում օրոք և որ արքայատոհմի կողմից։ Սրահներում շրջելուց հետո ունեցանք քննարկում, ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, դիտեցինք հետաքրքրիր մուլտֆիլմ և ստացանք բավականին շատ գիտելիքներ կենտրոնական բանկի և նրա կատարող գործունեության մասին։