Առաջադրանք՝

  • Որո՞նք են Սյունիքում ազատագրական պայքարի պատճառները:

Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

  • Ո՞վ է ղեկավարում ազատագրական պայքարը Սյունիքում:

Սյունիքում ազատագրական պայքարը ղեկավարել են ՝ Բեկը և Իսրայել Օրին։

  • Ազատագրական պայքարի արդյունքը, նշանակությունը:

1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի հայկական զորքերը, միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել: Այնուհանդերձ, 1720-ական թթ. զինված պայքարի շնորհիվ Սյունիքում որոշակի ժամանակով վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը:

  • Փորձի՛ր գնահատել պայքարի գլխավոր դերակատարի ջանքերը ազատագրական պայքարի գործում:

Գրականություն՝

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 115-ից
  2. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 132-ից
  3. Էջեր հայոց պայքարից | Դավիթ Բեկ